ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Այսօրվանից Հայաստանում օդի ջերմաստիճանը կսկսի փոքր–ինչ նվազել։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր և առաջիկա 4 օրերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 19-24մ/վ–ի։
Այսօր և առաջիկա օրերին անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում: Տեղումների հավանականությունը մեծ է երեկոյան և գիշերային ժամերին։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 33-34, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։