Անհավատալի է․ Թրամփը մեկնաբանել է իր դեմ մահափորձը

Նախագահի թեկնածու Թրամփը դիմել է նաև հրաձգության հետևանքով տուժածների ընտանիքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմ գիշերը տեղի ունեցած մահափորձից հետո հայտարարությամբ է հանդես եկել։ Նա դիմել է ԱՄՆ Գաղտնի ծառայությանը և մյուս իրավապահ մարմիններին՝ շնորհակալություն հայտնելով արագ արձագանքի համար։
Թրամփը նաև դիմել է տուժածների ընտանիքներին։ Նա ցավակցել է զոհված հանդիսատեսի ընտանիքին։
«Անհավատալի է, որ նման բան կարող էր տեղի ունենալ մեր երկրում։ Այս պահին ոչինչ հայտնի չէ հրաձիգի մասին, որը մահացել է»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախկին նախագահի դեմ հուլիսի 13-ին մահափորձ է կատարվել Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում՝ նախընտրական ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը վնասվածք է ստացել ականջի շրջանում։
Ավելի ուշ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ բեմի ուղղությամբ մի քանի անգամ կրակած կասկածյալը ոչնչացված է: Հրաձգության հետևանքով զոհվել է հանդիսատեսներից մեկը, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր։