Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ վարորդը տեղում մահացել է, տուժածներ կան

Ենթադրվում է, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նա կորցրել է կառավարումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Արարատի մարզում` Գետազատ գյուղի վարչական տարածքում, առավոտյան ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ժամը 08։30-ի սահմաններում 65-ամյա Գ. Մ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Արևշատ-Գետազատ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 1963 թ․) և Ն. Ա.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն։
shamshyan.com–ը գրում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, հնարավոր է` վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել։
Որքան գումար է մուտքագրվել պետական բյուջե տուգանքները «մեղմող» օրենքի ընդունումից հետո