Թուրքիայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 2 զոհ, 28 տուժած

Շտապօգնության մեքենա
Նախնական տվյալներով` ավտոբուսի արգելակները խափանվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Մուղլա նահանգում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IHA գործակալությունը։
«Մեկօրյա շրջագայության մեկնած տեղացիներին տեղափոխող ավտոբուսը Աքյակա քաղաքում բախվել է կայանված երեք ավտոմեքենայի և կանգ է առել միայն տան պատին հարվածելուց հետո։ Ավտոբուսի մի քանի ուղևորներ դուրս են թռել վթարված տրանսպորտային միջոցից, մի քանիսը հայտնվել են սեղմված վիճակում», - ասվում է հաղորդագրության մեջ ։
Նշվում է, որ խափանվել են ավտոբուսի արգելակները։ Նախնական տվյալով ՝ վթարի զոհ է դարձել երկու մարդ, 28-ը տուժել են, որոնցից չորսի վիճակը ծանր է:
Անթալիայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել, կան բազմաթիվ տուժածներ