Կան հարցեր, որոնց պատասխանները հայկական կողմն ակնկալում է ՌԴ–ից. Արշակյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է և ռուս գործընկերոջ հետ շփումների ֆոմատը, ճիշտ է, փոքր–ինչ փոփոխվել է, սակայն պահպանվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայկական կողմն ունի հարցրեր, որոնց պատասխաններն ակնկալում է Ռուսաստանից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Կան նաև խնդիրներ երկկողմ հարաբերությունների մեջ։ Կարծում եմ` դրանք բաց հարցեր են, որոնք քննարկում ենք` կապված թե՛ ՀԱՊԿ գործունեության հետ, թե՛ միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի հետ, թե՛ ՀՀ անվտանգային միջավայրի, թե՛ 2020 թ. նոյեմբերի 9–ի փաստաթղթի կետերի կատարման և չկատարման հետ»,– նշեց ԱԺ փոխնախագահը։
Նա հիշեցրեց, որ ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է և ռուս գործընկերոջ հետ շփումների ֆոմատը, ճիշտ է, փոքր–ինչ փոփոխվել է, սակայն պահպանվել է։
«Երկկողմ շփումները բոլոր ուղղություններով բավականին բարձր ու թափանցիկ են։ Չեմ կարող ասել, որ կան ինչ–որ հարցեր, որոնք մամուլի ուշադրությունից դուրս են մնացել, որոնց մասին հիմա ես պետք է մեկնաբանեմ»,– նկատեց Արշակյանը։
Ակնկալում ենք, որ Երևանը պաշտոնապես կհստակեցնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում. գլխավոր քարտուղար
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը հուլիսի 4-6–ը Վոլոգդայի մարզում էր։ Այցի շրջանակում տեղի են ունեցել բանակցություններ Հակոբ Արշակյանի և ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովի միջև։