ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը։
Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը, դիմավորման արարողությանը մասնակցել են պատվո պահակախումբը և զինվորական նվագախումբը։
Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Իրակլի Չիկովանիին:
Հիշեցնենք` Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։