ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Երևան–Օրենբուրգ չվերթերը կմեկնարկեն հուլիսի 16-ից։ Այս մասին հայտնում է Օրենբուրգի օդանավակայանը:
Թռիչքները կիրականացնի «Shirak Avia» ավիաընկերությունը։ Դեպի Հայաստան ուղիղ չվերթերը կիրականացվեն երեքշաբթի օրերին` «Boeing 737-500» օդանավերով:
Թռիչքի տևողությունը կկազմի մոտ 3 ժամ:
Ավելի վաղ «Armenian Airlines» ավիաընկերությունը սկսել էր իրականացնել Երևան–Ուֆա–Երևան չվերթերը: