ԱՄՆ-ի ու ՌԴ-ի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել. Պենտագոն

Երկու նախարարությունների ղեկավարների նախորդ զրույցը տեղի էր ունեցել հունիսի 20-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ, հայտնում են Պենտագոնի մամուլի ծառայությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Զրույցի ընթացքում Լլոյդ Օսթինը նշել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի պայմաններում հաղորդակցության բաց ուղիների պահպանման կարևորության մասին»,- ասել են մամուլի ծառայությունում:
Գերատեսչությունում հիշեցրել են, որ երկու նախարարությունների ղեկավարների նախորդ զրույցը տեղի է ունեցել հունիսի 20-ին: