Վառվում է Ռուանի տաճարի աշտարակը

Հրդեհի պատճառներն այս պահին անհայտ են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի Ռուան քաղաքում հրդեհվել է աշխարհի ամենաբարձր գոթական տաճարներից մեկի՝ Ռուանի տաճարի աշտարակը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Դուբայում երկնաքեր է հրդեհվել. տեսանյութ
Ռուանի քաղաքապետ Նիկոլա Մեյեր-Ռոսինյոլն ասել է, որ մարման համար մոբիլիզացվել են քաղաքի բոլոր միջոցները։
Հրդեհի պատճառներն այս պահին անհայտ են:
Ռուանի տաճարը Ռուանի և Նորմանդիայի արքեպիսկոպոսության մայր տաճարն է։ 1876-1880 թվականներին եղել է աշխարհի ամենաբարձր կառույցը։
Փարիզի Աստվածամոր տաճարն այցելուների համար կբացվի 2024 թվականին. նախարար