Սյունիքում վթարի է ենթարկվել զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենան. կա 2 զոհ

Սյունիք
ՆԳՆ–ի տվյալներով` մահացել են վարորդը և մեկ ուղևոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել զորացրված զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան, կան զոհեր։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Գորայքի հատվածում։ Կա 2 զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր»,- ասաց նա։

Սարգսյանը տեղեկացրեց, որ 3 հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոց։