ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Ֆինլանդիան և Շվեդիան մտադիր են բոյկոտել նախարարական հանդիպումները, որոնք անցկացվում են Հունգարիայում (որպես ԵՄ խորհրդում նախագահող երկիր): Այս մասին հայտնում է Helsingin Sanomat թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ֆինլանդիան և Շվեդիան մտադիր են բոյկոտել ԵՄ նախարարական հանդիպումները՝ ի նշան Օրբանի մոսկովյան այցի դեմ բողոքի»,-ասվում է հրապարակման մեջ:
Թերթը նշում է, որ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն և Շվեդիայի ղեկավար Ուլֆ Քրիստերսոնը պայմանավորվել են նախարարներին կամ պետական քարտուղարներին չուղարկել Հունգարիայում ԵՄ նախարարական հանդիպումներին: Բոյկոտը կշարունակվի մինչև հուլիսի վերջ, սակայն հետագայում սաբոտաժը կարող է շարունակվել՝ կախված Հունգարիայի գործողություններից։
Հիշեցնենք, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 5-ին այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպում էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մոսկվա կատարած այցը նա անվանել էր խաղաղ առաքելության հաջորդ փուլը։ Դրա սկիզբը, նրա խոսքով, հուլիսի 2-ին Կիև կատարած այցն էր: Հունգարիայի վարչապետը հայտարարել էր, որ մտադիր է շուտով մի քանի նման անսպասելի հանդիպում անցկացնել:
Հուլիսի 8-ին Օրբանն այցելել էր Պեկին, որտեղ հայտարարել Է, որ Հունգարիան դեմ է Չինաստանի հետ առճակատմանը և կողմ է ԵՄ-ի և ՉԺՀ-ի համագործակցությանը: Պեկինից հետո էլ Օրբանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։