ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի գյուղերից մեկում որպես անհետ կորած 18-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է գյուղի ոռոգման համար նախատեսված ջրամբարի բետոնե ավազանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Որոնվողը Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Գրետա Զ.-ն էր:
«Որոնողական աշխատանքները մի քանի ժամ կատարելուց հետո նրա մարմինը հայտնաբերվել է նշված գյուղի ոռոգման ջրատարի համար նախատեսված բետոնե ավազանում: Մարմինը դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները համատեղ ուժերով»,– գրում է կայքը:
Դեպքի փաստով Ամասիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: