Վրաստանից Հայաստան ժամանած անձը փորձել է ապօրինի ներկրել 6․5 կգ քաշով դեղամիջոցներ

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Վրաստանից ՀՀ ժամանած անձը փորձել է ապօրինի ներկրել 6․5 կգ քաշով դեղամիջոցներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Վրաստանից ժամանելուց հետո ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցակետի տարածքում Է․Չ․–ի տրանսպորտային միջոցն ուղեկցվել է մաքսային անցման կետի խորը զննման անգար:
«Տրանսպորտային միջոցի բեռնախցիկի և սրահի հետևի նստատեղի բաժանարարի հատվածի հատուկ հարմարեցված վայրից հայտնաբերվել են մաքսային հայտարարագրման ենթակա և մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 6․5 կգ քաշով դեղամիջոցներ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն: