Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի, Բայրամովի և Բլինկենի եռակողմ հանդիպումը

Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին բանակցությունները տեղի են ունեցել մայիսի սկզբին Ալմաթիում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 հուլիսի - Sputnik. Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հայկական կողմից հանդիպմանը ներկա են նաև փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի, Բայրամովի և Բլինկենի եռակողմ հանդիպումը
Հիշեցնենք, որ երեկ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին բանակցությունները տեղի են ունեցել մայիսի սկզբին Ալմաթիում (Ղազախստան):
Արարատ Միրզոյանը հուլիսի 9-10-ը աշխատանքային այցով կլինի Վաշինգտոնում, կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին, ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։