Կապն ամբողջությամբ վերականգնված է. «Team Telecom»

«Team Telecom»-ի սպասարկման կետ
Տեխնիկական աշխատանքները դեռ շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. «Team Telecom»-ի ֆիքսված ու բջջային ինտերնետ կապն ամբողջությամբ վերականգնված է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ընկերությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Team Telecom»–ի կապի հասանելիության սահմանափակման պատճառը Տավուշի մարզում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքներն են։
«Տեխնիկական աշխատանքները դեռ շարունակվում են, բայց կապն ամբողջությամբ վերականգնվել է»,– ասացին ընկերությունից։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղով անցնող ճանապարհահատվածը հուլիսի 10-ից փակվելու է։ Միջպետական ճանապարհի այդ հատվածում շինարարական աշխատանքներ են իրականացվում։