ԱՊՀ երկրների փորձագետները համաձայնեցրել են արտգործնախարարների հայտարարության նախագիծը

Հայտարարության նախագծում մասնավորապես նշվում է միջազգային մարզական համագործակցության հարցերի շուրջ երկխոսության առանձնահատուկ նշանակությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. ԱՊՀ երկրների փորձագետները համաձայնեցրել են արտաքին գործերի նախարարների՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին հայտարարության նախագիծը: Այս մասին հայտնում է համագործակցության գործկոմի մամուլի ծառայությունը։
Հայաստանը ԱՊՀ-ին իր մասնակցությունը թուլացնելու մասին ազդակ չի ուղարկել. Լեբեդև
Նշվում է, որ փաստաթղթում նշվում է միջազգային մարզական համագործակցության հարցերի շուրջ երկխոսության կարևորությունը:

«Փորձագետները լրամշակել և ընդհանուր առմամբ համաձայնեցրել են փաստաթուղթը։ Որոշվել է սահմանված կարգով այն ներկայացնել ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստի քննարկմանը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ, «հայտարարության նախագծում խոսվում է միջազգային մարզական համագործակցության հարցերի շուրջ երկխոսության առանձնահատուկ նշանակության, սպորտի՝ որպես սոցիալական և տնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման, փոխադարձ հարգանքի, խաղաղության և բարիդրացիության ոգով միջպետական հարաբերությունների ամրապնդման բացառիկ գործիքի դերի մասին»:
ԱՊՀ երկրները պետք է հանցագործների մասին տվյալներն ավելի արագ մտցնեն միասնական բազա. ՌԴ ՆԳՆ
Փորձագիտական խմբի նիստը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Մինսկում՝ ԱՊՀ կենտրոնակայանում: