Վերին Լարսի ռուս-վրացական սահմանին ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել

Սոցցանցերում մարդիկ գրում են, որ ստիպված են հերթում սպասել 10 ժամ և ավելի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Վերին Լարսի ռուս-վրացական սահմանինավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել, հայտնում է Sputnik Գրուզիան։
Սոցցանցերում մարդիկ գրում են, որ ստիպված են հերթում սպասել 10 ժամ և ավելի։
Սպասվում է, որ այսօր կեսօրից հետո ռուսական կողմից Վրաստան մուտք կգործի ընդհանուր առմամբ մոտ 3210 ավտոմեքենա։
Վրաստանում ևս մեկ թունել են հորատել դեպի ՌԴ-ի հետ սահման՝ Լարսի ճանապարհը կրճատելու համար
Հավելենք, որ Վերին Լարսում գործում է 39 երթևեկելի գոտի,12-ը՝ բեռնափոխադրումների, երկուսը՝ ավտոբուսների, մեկը` ռեզերվային, և 24-ը՝ մարդատար ավտոմեքենաների համար։
Ավելի վաղ Հյուսիսային Օսեթիայում բարձր պատրաստության ռեժիմ էր սահմանվել պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով: Դրա շրջանակում բեռնատարների մուտքը տարածաշրջան սահմանափակ է մինչև կայանատեղիների ազատումը։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: