Թեյ քաղցրավենիքով, զբոսանք, շոու «Լյուբեի» երգի ներքո. ինչպես Պուտինը հյուրընկալեց Մոդիին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի` Ռուսաստան այցի առաջին օրը տեղի է ունեցել հանդիպում ՌԴ նախագահի մերձմոսկովյան նստավայրում։ Բարձրաստիճան հյուրի ժամանմանը մանրակրկիտ էին պատրաստվել։
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին էլեկտրամեքենայով զբոսանքի է տարել Նովո-Օգարևոյում գտնվող իր նստավայրի տարածքով։ Այնուհետև առաջնորդները շրջել են՝ շարունակելով իրենց զրույցը։ Ոչ պաշտոնական հաղորդակցության կադրերը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և Հնդկաստանի առաջնորդները մաքուր օդում թեյ խմելիս զրուցել են ոչ պաշտոնական միջավայրում։ Պուտինը Մոդիին թեյ է հյուրասիրել թարմ հատապտուղներով, չորացրած մրգերով և արևելյան քաղցրավենիքներով։
Ռուսաստանի ղեկավարը Հնդկաստանի վարչապետին ցույց է տվել ախոռները, որտեղ նրանց համար շոու էին կազմակերպել Նովո-Օգարևոյում պահվող ձիերի մասնակցությամբ։
Շոուն ուղեկցվում էր «Լյուբե» խմբի «Ձի» երգով։ Բեմադրության մեջ նկարահանվել են ռուսական ազգային տարազներով դերասաններ:
Ներկայացումից հետո առաջնորդները ձիերին կերակրել են ախոռում։
Հնդկաստանի վարչապետը պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանել հուլիսի 8-ին։ Ռուս-հնդկական բանակցությունները տեղի կունենան հուլիսի 9-ին։