ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Ռուսաստանն ակնկալումէ առաջիկա ամիսներին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքում: Այս մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը՝ ելույթ ունենալով «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում։
«Մեծ ուշադրություն ենք դարձնում նաև փոխադարձ առևտրի իրականացման պայմաններին։ Ակնկալում ենք, որ առաջիկայում կվերացվեն փոխադարձ առևտրում առկա խոչընդոտները։ Հույս ունենք առաջիկա ամիսներին կնքել արտոնյալ առևտրային համաձայնագիր»,-ասել է Ալիխանովը։
Նա նաև հայտնել է, որ համաժողովի շրջանակներում կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Անդրեյ Սլեպնյովի հանդիպումը ԱՄԷ ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն անցկացվում է հուլիսի 8-11-ին՝ Եկատերինբուրգում:
ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ԵԱՏՄ-ն խոշորագույն տնտեսական միավորումներից մեկն է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով։