Պուտինը և Մոդին թեյ են խմում Նովո Օգարյովոյում․ տեսանյութ

Հնդկաստանի կառավարության ղեկավարի պաշտոնական այցը Ռուսաստան հուլիսի 8-9-ն է: Սա ՌԴ նրա առաջին այցն է վերջին հինգ տարվա ընթացքում։
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին թեյի սեղանի շուրջ հանդիպում են անցկացրել Ռուսաստանի նախագահի մերձմոսկովյան Նովո Օգարյովոյի նստավայրում։
Պուտինի և Մոդիի ոչ պաշտոնական շփման կադրերը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը Մոդիի հետ հանդիպմանը նշել է Հնդկաստանի վարչապետի հաջողությունները երկրի զարգացման գործում, ինչպես նաև շնորհավորել նրան պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ Մոդին կարողանում է արդյունքի հասնել՝ ի շահ Հնդկաստանի ժողովրդի։
Հնդկաստանի առաջնորդն իր հերթին ասել է, որ ընկերոջ մոտ, նրա տանը լինելը մեծ ուրախություն է:
Մոդին երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնել հուլիսի 8–ին: Սա նրա առաջին այցն է ՌԴ վերջին հինգ տարվա ընթացքում։
Երկու երկրների ղեկավարները մտադիր են քննարկել ռուս-հնդկական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր:
Արևելյան քաղցրավենիք և ձիերի շոու. Հնդկաստանի վարչապետի ռուսաստանյան այցի ամենավառ կադրերը