ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների՝ ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 հեռահար ռազմավարական ռմբակոծիչի առևանգումը, պարզվել է ՆԱՏՕ-ի երկրների ներգրավվածությունը ծրագրի նախապատրաստման և իրականացման գործում, այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
Նշվում է, որ ուկրաինական կողմը, խոստանալով 3 մլն դոլար և Իտալիայի քաղաքացիություն, փորձել է հավաքագրել ռուս ռազմական օդաչուին, որպեսզի նա ռմբակոծիչով թռչի Ուկրաինա:
Օպերատիվ խաղի միջոցով ստացված տեղեկությունները օգնել են ՌԴ ԶՈւ-ին կրակային հարված հասցնել Ուկրաինայի «Օզերնոյե» օդանավակայանին: