Վարդավառի առթիվ Երևանում անցկացվել է ջրցան մեքենաների շքերթ. տեսանյութ

Նրանք անհրաժեշտության դեպքում Վարդավառի մասնակիցներին կապահովեն ջրով։
Sputnik
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կամ Վարդավառի առիթով Երևանի կենտրոնում տեղի է ունեցել ջրցան մեքենաների շքերթ։ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ջրցաններն անցել են Հանրապետության հրապարակով և կշրջեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում` անհրաժեշտության դեպքում Վարդավառի մասնակիցներին ջրով ապահովելու համար: