Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաները մեկնել են Ռուսաստան՝ հանգստանալու

Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաները մեկնել են Ռուսաստան՝ հանգստանալու
Ծրագիրը ներառում է վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, էքսկուրսիաներ Մոսկվայում, ռուսաց լեզվի ուսուցում և շփում Ռուսաստանի հասակակիցների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները Ռուսաստան են մեկնել ամառային հերթափոխին հանգստանալու։ Այս մասին հայտնում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը։
Նշվում է, որ հուլիսի 7-ին Իվանովոյի Ե․Դ․ Ստասովայի անվան «Ինտերդոմ» միջազգային դպրոցում մեկնարկել է «Վաղվա օրը» երիտասարդական նախագծի ամառային հերթափոխը: Միջոցառմանը մասնակցում են 60 արցախցի դպրոցականներ։
Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաները մեկնել են Ռուսաստան՝ հանգստանալու
«Հերթափոխի շրջանակներում երեխաները կծանոթանան Ռուսաստանի մշակույթին։ Ծրագիրը ներառում է վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, էքսկուրսիաներ Մոսկվայում, ռուսաց լեզվի ուսուցում և շփում Ռուսաստանից հասակակիցների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Խաղերի միջոցով նրանք կսովորեն աշխատել թիմով, լսել միմյանց և միասին լուծել խնդիրները: Նրանց ժամանումը Ռուսաստան կազմակերպելու հարցում օգնել են ՌԴ լուսավորության նախարարության միջազգային համագործակցության կենտրոնը, «Ժառանգություն և առաջընթաց» բարեգործական հիմնադրամը, ինչպես նաև «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը Երևանում:
«Վաղվա օրը» նախագծի արցախցի երեխաների հերթափոխի համակազմակերպիչն է ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների հարցերով լիազոր Մարիա Լվովա-Բելովային կցված «Երկիրը երեխաների համար» բարեգործական հիմնադրամը:
Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 101 848 մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա: Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մյուսները բնակվում են Երևանում։