ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի դին։ Այս մասին հայտնում է Armlur.am–ը։
«Ըստ նախնական վարկածի` նա իր նոր գնած ատրճանակով մտել է իր սենյակ, քիչ անց լսվել է կրակոց»,– գրում է կայքը։
Պարբերականի տեղեկությունների` քրեական վարույթ է նախաձեռնվում ինքնասպանության հատկանիշներով, սակայն չի բացառվում, որ դա եղել է անզգուշության հետևանք:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը անցած տարի ազատվել էր պաշտոնից ու անցել թոշակի: