Ջրցան մեքենաներն այսօր առավոտից Երևանը ողողել են ջրով։ Քաղաքը Վարդավառ է տոնում։
Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե տոնական փուչիկներով զարդարված ջրցան մեքենաները ինչպես են լվանում քաղաքի փողոցները, մայթերը, արձաններին և ջրով ապահովում Վարդավառը տոնողներին։
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը համընկնում է հեթանոսական Վարդավառի հետ։ Այն հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է։ Հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն է, և ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։