Երևանում ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում «Mercedes»-ով բախվել է ավտոբուսին. կան վիրավորներ

3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Հուլիսի 7-ին, ժամը 04:20-ի սահմաններում 21-ամյա Արամ Սիմոնյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Կորյունի փողոցում կայանված «Scania» մակնիշի մարդատար ավտոբուսին։ Հայտնում է shamshyan.com-ը։
«Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,– նշված է կայքում։
Կայքի տեղեկություններով` ՌԴ քաղաքացի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության ու եղել է ոչ սթափ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։