Այսօր և վաղը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով. եղանակի տեսություն

Հայաստանի առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում հուլիսի 7-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես հուլիսի 7-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Հուլիսի 7-ին նոր ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան