95 տարեկանում մահացել Է Ֆիդել Կաստրոյի առաջին կինը

Ֆիդել Կաստրոյի առաջին կինը՝ Միրտա Դիաս-Բալարտը. Արխիվային լուսանկար
Միրտա Դիաս-Բալարտը Ֆիդել Կաստրոյի առաջին և միակ օրինական կինն էր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Մահացել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի առաջին կինը՝ Միրտա Դիաս-Բալարտը։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է նրա թոռը՝ Ֆիդել Անտոնիո Կաստրո Սմիրնովը:
«Մեծ սիրով շրջապատված՝ հեռացավ իմ սիրելի տատիկը՝ Միրտա Դիաս-Բալարտ Գուտիերեսը»,-գրել է նա ։
Միրտա Դիաս-Բալարտը 95 տարեկան էր։
Միրտա Ֆրանսիսկա դե լա Կարիդադ Դիաս-Բալարտ Գուտիերեսը ծնվել է Կուբայում, նրա հայրը քաղաքական գործիչ էր, Բանեսի քաղաքապետ: Սովորել է Հավանայի համալսարանում` փիլիսոփայության և գրականության բաժնում։ Ֆիդել Կաստրոյի հետ նա հանդիպել է ուսման ընթացքում։ Ամուսնացել են 1948 թվականի հոկտեմբերի 11-ին։
Այն բանից հետո, երբ Կաստրոն փախավ Կուբայից, բաժանվեց Միրտայից։ Նրանց որդին` Ֆիդելիտոն՝ Ֆիդել Կաստրոյի միակ օրինական երեխան, մնաց մոր հետ։ Կաստրոն փորձեց վերադարձնել երեխային, բայց փորձը ձախողվեց: Միրտա Դիաս-Բալարտին երկրորդ ամուսնու հետ 1959 թվականին տեղափոխվել էր Իսպանիա։ Երկրորդ ամուսնությունից նա ուներ երկու դուստր։