Փաշինյանը Կիրանցի հատվածում հանդիպել է սահմանապահներին, ապա հետևել բանակային խաղերին

Փաշինյանը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Կիրանց գյուղում այցելել է Հայաստան–Ադրբեջան սահման, հանդիպել այնտեղ ծառայություն իրականացնող սահմանապահներին։
Փաշինյանն իր սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ սահմանի ողջ երկայնքով մետաղյա փշալարեր են տեղադրված։
Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Հունանյանը զեկուցել է, որ սահմանապահ զորքերի (ՍԶ) կողմից պահպանվող պետական սահմանի տեղամասում օրվա ընթացքում սահմանի խախտում չի արձանագրվել։ Նա նաև նշել է, որ արտառոց դեպքեր և պատահարներ տեղի չեն ունեցել։
Փաշինյանը սահմանի մոտ կանգնած մի քանի հարց էլ ուղղել է սահմանապահներին, մարզպետին և այլ պաշտոնատար անձանց։
ՀՀ վարչապետը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում նաև հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին:
Փաշինյանը հետևում է բանակային խաղերին
Նշվում է, որ բանակային խաղերը մեկնարկել են հունիսի 30-ից։ Դրանց մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ:
Բանակային խաղերի մասնակից
Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցել է 18 թիմ:
1 / 4

Բանակային խաղերի մասնակիցներ

2 / 4

Բանակային խաղերի մասնակից

3 / 4

Բանակային խաղերի մասնակիցներ

4 / 4

Բանակային խաղերի մասնակից