Օգոստոսի 31 – ին Ղրղզստանում պլանավորվում էր իրականացնել պետական հեղաշրջում. պաշտոնական

Կազմակերպիչները նախատեսել էին իրականացնել զանգվածային անկարգություններ, որոնք կուղեկցվեն բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ղրղզստանում պետական հեղաշրջումը, որը նախապատրաստելու կասկածանքով նախօրեին ձերբակալվել էր 5 քաղաքացիներից բաղկացած խումբ, ծրագրվում էր իրականացնել օգոստոսի 31-ին՝ Անկախության օրը, հայտնել են Հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) մամուլի ծառայությունից:
Հուլիսի 5–ին ԱԱՊԿ-ն հաղորդել է, որ կառույցի կողմից ձերբակալվել են Ղրղզստանի հինգ քաղաքացիներ, որոնք երկրում իշխանության բռնազավթում էին նախապատրաստում: Խուզարկության ընթացքում առգրավվելէ զենքի ամբողջ զինանոց՝ 70 միավոր հրացան ու ատրճանակ և 255 հազար փամփուշտ։ Կասկածյալներիմոտ հայտնաբերվել է նաև երկրի իրավապահ մարմինների աշխատակիցների 150 համազգեստ, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրամասեր։
«Նշված անձինք ծրագրել էին օգոստոսի 31-ին Բիշքեկ քաղաքի մերձակայքում անցկացնել մարզական խաղեր՝ նպատակ ունենալով այդտեղ կենտրոնացնել մեծ թվով երիտասարդների (այդ թվում ՝ նախապես պատրաստված ապակառուցողաբար տրամադրված ուժերից) երկրի բոլոր մարզերից։Բացի այդ, տվյալ միջոցառմանը նախատեսվում էր հրավիրել ընդդիմության առանձին ներկայացուցիչների՝ որպես սադրիչներ, որպեսզի նրանք ամբոխին կոչ անեին ոտքով առաջանալ դեպի քաղաք», - մանրամասնել են պետական կոմիտեում։
Մամուլի ծառայության աշխատակցի խոսքով՝ կազմակերպիչները ծրագրել էին զանգվածային անկարգություններ, որոնք կուղեկցվեին բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ, հրազենի, պայթուցիկ նյութերի կիրառմամբ` նպատակ ունենալով իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով՝ երկրում հասարակական-քաղաքական վիճակն ապակայունացնել և բռնի զավթել իշխանությունը:
Թուրքիայում զինված հեղաշրջումը տապալվել է
«Ընդ որում, նախապես պատրաստված անձանց խումբը պետք է ապահովեր մարզա-ուսումնական հրաձգարանիգրավումը՝ այնտեղ առկա հրազենին տիրանալու նպատակով։ Այն նախատեսվում էր կիրառել իրավապահ մարմինների աշխատակիցների և քաղաքացիների դեմ՝ սադրանքի և իրավիճակի սրման նպատակով», - պարզաբանել են գերատեսչությունից։
Նշվում է, որ ձերբակալված անձինք հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով տարեսկզբից հանրապետության առանձին շրջաններում քրեական շրջանակների ներկայացուցիչների հետ անցկացրել են հանդիպումներ՝ ապակառուցողաբար տրամադրված երիտասարդներին հավաքագրելու ուղղությամբ: