Կոբախիձեն պատասխանել է պարգևավճար ստացած ֆուտբոլիստների հասցեին հնչող քննադատություններին

Կոբախիձեն խիստ կոպիտ է արտահայտվել ընդդիմության մասին՝ հավելելով, որ «երկրի մշտարթուն թշնամիները խեղդվում են չարությունից»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատասխանել է Բիձինա Իվանիշվիլիի «Քարտու» հիմնադրամից պարգևատրում ստացած ֆուտբոլիստներին քննադատող ընդդիմադիրներին։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը:

«Շունը հաչում է, քարավանը՝ գնում։ Մենք վաղուց սովոր ենք նրան, որ երբ երկիրը հաջողություն է տոնում, խմբավորված «ազգայինները» խեղդվում են չարությունից։Այն, որ «ազգայինները» երկրի արթուն թշնամիներն են՝ արդեն վաղուց գիտի վրացի հասարակությունը («ազգային» ասելով` նկատի են առնվում Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները, – խմբ․ )։

Երկրի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար անցնելուն պես, Իվանիշվիլին խոստացել էրառաջնության խմբային փուլը հաղթահարելու դեպքում (ինչն էլ տեղի ունեցավ) թիմին տրամադրել 30 միլիոն լարի (մոտ 11 միլիոն դոլար):Վերադառնալով Վրաստան՝ հավաքականի ֆուտբոլիստներն ընդունել են պարգևատրությունը, որից հետո էլ ընդդիմությունը քննադատել է նրանց։
Ֆուտբոլային ազգայնականություն. հայրենասիրական պոռթկո՞ւմ, թե՞ կրքերի վտանգավոր բորբոքում
Ի պաշտպանություն ֆուտբոլիստների հանդես է եկել նաև խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
Հավելենք, որ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասն ավելի վաղ աջակցել էր հանրահավաքներին, որոնք անցկացվում էին այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ: