ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը հուլիսի 13-ին ամուսնանում է, իշխանական էլիտան հարսանիքի է հրավիրված։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Հարսանիքը տեղի կունենա «Պրայմ հոլ» ռեստորանում։ Մարիամ Պողոսյանն անցած տարի է նշանվել իշխանական վաղամեռիկ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի օգնականի՝ Ռոման Տերտերյանի հետ»,– գրում է թերթը:
Նշենք, որ Պողոսյանը մինչև պատգամավոր դառնալը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի օգնականն էր։
Հավելեմք, որ հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրված, որը,հնարավոր է, ձգվի մինչև հուլիսի 12-ը։