Իլոն Մասկի կարծիքով՝ ՀԴԲ-ն պետք է լուծարվի ֆինանսիստ Էփսթինի գործի պատճառով

Էփսթինին մեղադրանք է առաջադրվել անչափահասների առևտրի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն նույնիսկ չի փորձում պատասխանատվության ենթարկել սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփսթինի գործում ներգրավված մարդկանց, և բյուրոն պետք է լուծարվի, եթե այն չսկսի կատարել իր պարտականությունները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Էփսթինի ցուցակից հաճախորդներին պատասխանատվության ենթարկելու գեթ մեկ փորձ չկա։ Կա՛մ ՀԴԲ-ն կատարում է իր պարտականությունները, կա՛մ հիմնավոր պատճառ է հայտնվում դեպարտամենտը վերագործարկելու կամ լուծարելու համար»,– գրել է Մասկը X սոցցանցում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի դատարանը հրապարակել էր դատական փաստաթուղթ, որում նշվում էր Էփսթինի գործով ներգրավված անձանց ցանկը:
ԱՄՆ-ում էփսթինին մեղադրանք է առաջադրվել անչափահասներին սեռական շահագործման նպատակով «վաճառելու» (ինչը նախատեսում է մինչև 40 տարվա ազատազրկում) և նման առևտրի մեջ ներգրավելու նպատակով դավադրություն կազմակերպելու համար, ինչը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում: 2019-ի հուլիսի սկզբին Նյու Յորքի Մանհեթենի դատարանը, լսելով Էփսթինի ցուցմունքները, որոշել է նրան թողնել կալանքի տակ և գրավի դիմաց բաց չթողնել։
Մասկը ԱՄՆ-ում բանավեճը Բայդենին փոխարինելու նախապատրաստություն է անվանել
Հուլիսի վերջին հայտնի է դարձել, որ Էփսթինին բանտախցում գտել են «կիսագիտակից վիճակում»՝ պարանոցի հատվածում վնասվածքներով, ավելի ուշ նա մահացել է։ Քննությունը ցույց է տվել, որ նա ինքնասպան է եղել։