ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է, քանի որ վթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը Sputnik Արմեիային հայտնեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը։
«Երևանի ՀԷԿ–ում հրդեհ է բռնկվել, մասնագետները տեղում են։ Այս պահին աշխատանքներ են տարվում։ Անջատումները «շրջանայինից» մինչև Բաղրամյան ընկած հատվածում են»,– ասաց Սարջանյանը։
Նա ընդգծեց, որ մասնագետները ներկայում փորձում են այլընտրանքային աղբյուրներից վերականգնել էլեկտրամատակարարումը։