ԵԱՏՄ երկրների համար ստեղծել Մեծ Հայրենականի պատմության դասագիրք. Աֆոնինի առաջարկը

Կձևավորվի ուսումնական ձեռնարկի նախագծիմշակման աշխատանքային խումբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Պետդումայի՝ԱՊՀ հարցերով կոմիտեն առաջարկել է ԵԱՏՄ անդամ երկրների կրթական հաստատությունների համար ստեղծել Հայրենական մեծ պատերազմի պատմության վերաբերյալ ուսումնական ձեռնարկ: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել Է ՌԴ Պետդումայի կոմունիստ պատգամավոր Յուրի Աֆոնինը:
«Որոշել ենք աջակցել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախաձեռնությանը՝ ԵԱՏՄ անդամ երկրների կրթական հաստատությունների համար ստեղծելու Հայրենական մեծ պատերազմի պատմության վերաբերյալ ուսումնական ձեռնարկ», - գրել է նա:
Սոցիալիստական կողմնորոշման ռուս գիտնականների Կենտրոնական խորհրդի հետ համատեղ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ուսումնական ձեռնարկի նախագծի մշակման համար։
10– տոկոսանոց անկում ու 50 տոկոս աճ. Մեծ հայրենականի տնտեսական գաղտնիքները