Առանց Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական ինտեգրման առկա են հակամարտության ռիսկեր. Moody's

Գործակալության ակնկալիքներով՝ երկու երկրների հարաբերությունները բարդ կմնան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Առանց Ադրբեջանի և Հայաստանի տնտեսական ինտեգրման նրանց միջև հակամարտության ռիսկերը մնում են, նշում է Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի վարկային վարկանիշի վերաբերյալ հերթական զեկույցում:
Moody's-ի ահազանգը. ԱՄՆ-ի բանկերի վարկանիշը կայունից հասել է բացասականի
Ռիսկերի թվում նշվում են նաև տնտեսական հետևանքները Ուկրաինայում հակամարտության առավել բացասական սցենարների դեպքում։
Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանում պահպանվում է տեղական և արտասահմանյան արժույթով պարտավորությունների հուսալիության գնահատման անհավասարակշռությունը՝ կապված տնտեսությունում զգալի պետական մասնակցության և պետական կառավարման թույլ մակարդակի հետ:
Բացի այդ, նշվում է տնտեսության դոլարացման դեռևս բարձր մակարդակը. մանաթի փոխարժեքը պաշտոնապես հայտարարվել է լողացող, բայց փաստացի ընկալվում է որպես դոլարի հետ կապված, ինչը մեծացնում է փոխարկման հետ կապված ռիսկերը:
Իրավիճակն Ուկրաինայում սպառնալիք է համաշխարհային տնտեսության համար. Moody's–ի գնահատականը