ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը: Հուլիսի 5-ի ցերեկը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ են հասցրել Կուրսկի մարզի Սուջանի շրջանի ուղղությամբ։
«Սուջանի շրջանում ուկրաինական անօդաչուները հարձակվել են բենզալցակայանների վրա։ Սուջե քաղաքում ռումբերի ընկնելու հետևանքով վիրավորվել է մարդատար մեքենայի վարորդը։ Նա տեղափոխվել է Սուջանի շրջանային հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվել»,-գրել է Սմիրնովը իր Telegram ալիքում։
Եվս մեկ ուկրաինական ԱԹՍ, Սմիրնովի տվյալներով, Սուջանի շրջանի Զաոլեշենկա գյուղում ավտոմեքենա և բենզալցակայան է վնասել: Արդյունքում մեկ մարդ վիրավորվել է, նրան տեղափոխել են շրջանային հիվանդանոց։ Նրա մեքենան հրդեհվել է, հրշեջներին հաջողվել է օպերատիվ կերպով մարել հրդեհը։
Սուջանի շրջանը Կուրսկի մարզի 6 սահմանամերձ շրջաններից մեկն է, Ուկրաինայի կողմից պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների և ԱԹՍ-ների հարվածների:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: