Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն 2 անգամ գնդակոծել է Վոլնովախան. կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով նաև փրկարարներ են վիրավորվել, որոնք հայտնվել են կրկնակի հարվածի տակ:
Sputnik
Ուկրաինական զորքերը երկու անգամ հրթիռակոծել են Վոլնովախան՝ երեք հրթիռ արձակելով քաղաքի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությանը:
Նախնական տվյալներով ՝ զոհվածների և վիրավորների թվում կան բնակիչներ և փրկարարներ, որոնք հայտնվել են կրկնակի հարվածի տակ․ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են նաև այն ժամանակ, երբ դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունների աշխատակիցները:
Ուկրաինական դրոնների հարձակում ՌԴ Կուրսկի մարզում. երկու մարդ վիրավորվել է
«Ուկրաինայի զինված կազմավորումները գնդակոծել են հետևյալ ուղղություններով` 09:20՝ Վոլնովախա բնակավայր, արձակվել է 2 հրթիռ, 10:02՝ Վոլնովախա բնակավայր, արձակվել է ՀԿՌՀ-ի 1 հրթիռ»,-ասված է ԴԺՀ ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Վոլնովախան գտնվում է Դոնեցկի հարավ-արևմուտքում` Դոնեցկի և Մարիուպոլի միջև։ Ռուսական բանակը քաղաքն ազատագրել է 2022 թվականի մարտի 11-ին։
Կուբանում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից տուժած 6-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է