ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ այսօր տոնական քայլերթ անցկացվեց Երևանի կենտրոնական փողոցներով։
Քայլերթի մասնակիցները Ազատության հրապարակից անցան Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով հասան Հանրապետության հրապարակ:
Տոնական քայլերթին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի, ՆԳՆ ոստիկանության նվագախմբերը, որոնք կատարում էին հայտնի և սիրված ստեղծագործություններ։
Քայլերթին անվասայլակներով մասնակցում են նաև պատերազմի մասնակիցները, անցավ նաև երիտասարդների մի խումբ` ՀՀ դրոշը պարզած։
Եռագույն էր «պտտվում» նաև երկնքում։