ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ. Ռուսաստանում գնահատում են Հայաստանի հետ հարաբերությունները

Վոլոգդայի մարզում կայացած հանդիպմանը Յուրի Վորոբյովը և Հակոբ Արշակյանը քննարկել են երկկողմ հարաբերությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները և շահագրգռված է, որ դրանք զարգանան դաշնակցային ճանապարհով, հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Դաշնային Խորհրդի մամուլի ծառայությունը։
Յուրի Վորոբյովը և Հակոբ Արշակյանը Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներն են:
Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպման ժամանակ
Հանդիպումը տեղի է ունեցել Վոլոգդայի մարզում՝ «Կորաբելի Պրիոնեժյա» ուսումնական կենտրոնի և կադետական դպրոցի բազայում։ Արշակյանը պատվավոր հյուր է դարձել «Ավանդույթների ժառանգներ» ժողովրդական մշակույթի 9-րդ համառուսաստանյան մանկական փառատոնի բացման արարողությանը, որին մասնակցել են նաև երեխաներ Հայաստանից:
Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպման ժամանակ
Յուրի Վորոբյովը նշել է, որ հայ-ռուսական միջխորհրդարանական երկխոսությունն աչքի է ընկնում բարեկամական մթնոլորտով և անկեղծությամբ:
Հայ և ռուս խորհրդարանականները երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել:
Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպման ժամանակ
Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ սենատոր Վլադիմիր Չիժովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահե Ղալումյանը և Ալեքսեյ Սանդիկովը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ: