Լոռիում, Տավուշում, Սյունիքում 10-13 աստիճանով կտաքանա. եղանակի տեսություն

Սյունիք. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ի երեկոյան, 7-9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-5-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում ՝ 10-13 աստիճանով, 7-8-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 5-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, 7-9-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 5–ի ցերեկը կլինի +34...+36 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +26...+28 աստիճան։