Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կուբանում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից տուժած 6-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Դրոնների հարձակումից տուժածներին իշխանությունները կցուցաբերեն անհրաժեշտ օգնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախտարսկ քաղաքում անօդաչու թռչող սարքերի հարվածից տուժած 6-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևին։
Նահանգապետը հայտնել է, որ այս գիշերը կիևյան ռեժիմը հերթական փորձն է ձեռնարկել՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով գրոհելու երկրամասի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտները: Պրիմորսկո-Ախտարսկում ՀՕՊ միջոցները մի քանի անօդաչու թռչող սարք են խոցել։ Նահանգապետի խոսքով՝ վեց մարդ հոսպիտալացվել է, վնասվել է բնակելի տունը, խախտվել է էլեկտրական ենթակայանի աշխատանքը։
«Ցավոք, ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է 6-ամյա մի աղջիկ, որը տուժել էր Պրիմորսկո-Ախտարսկում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Նրա ընտանիքին հայտնում եմ խորին ցավակցություններս», - ասել է Կոնդրատևը։
Նա հավելել է, որ դրոնների հարձակումից տուժածներին իշխանությունները կցուցաբերեն անհրաժեշտ օգնություն։