Հայաստանով երթուղին լուրջ այլընտրանք է. ԻԻՀ դեսպանը՝ դեպի Սև ծով Իրանի հետ կապի մասին

Դեսպանը նշեց, որ շուտով կհայտարարվի Քաջարանի թունելի շինարարարական աշխատանքների մրցույթի մեկնարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Հայաստանի տարածքով անցնող երթուղին լուրջ այլընտրանք է Իրանին` Սև ծով արագ հասնելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Ուզում եմ ասել, որ այս ճանապարհը չի փոխարինում մեկ այլ Իրանից դեպի Սև ծով գնացող ճանապարհի (նկատի ունի Ադրբեջանով անցնող ճանապարհը), մեկը մյուսին լրացնում են, այլ ոչ թե փոխարինում, բայց Հայաստանով անցնող ճանապարհը նվազում է 2 օրով»,– ասաց նա։
Դեսպանը հիշեցրեց, որ Հայաստանով անցնող Ագարակ– Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։
Նա հավելեց, որ շուտով կհայտարարվի Քաջարանի թունելի շինարարարական աշխատանքների մրցույթի մեկնարկը, իսկ դրանից հետո կլինի դեպի Սիսիան ճանապարհի կառուցումը։
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 2000 թ-ի սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում:
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը Սուեզի ջրանցքի փաստացի այլընտրանք է․ ՌԴ փոխվարչապետ
Նախագիծն իրենից ներկայացնում է 7,2 հազար կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք, որը պետք է կապ ապահովի Բալթյան տարածաշրջանի և Հնդկաստանի միջև՝ Իրանի և Ռուսաստանի միջոցով: Միջանցքի թողունակությունը տարեկան 20-30 մլն տոննա բեռ է։ Ընդ որում, Երևանը «Հյուսիս-հարավ» միջանցքի մասին համաձայնագրի լիիրավ մասնակից է դարձել դեռ հեռավոր 2004 թ-ին։
Հայաստանը կարող է միջանցքին միանալ իր համանուն նախագծով՝ «Հյուսիս– հարավ» ավտոմայրուղով։ Այսպես Հնդկաստանից ապրանքները կարող են տեղափոխվել Իրան, այնուհետև՝ Հայաստան և արդեն այստեղից՝ Ռուսաստան (նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով)։ Դա Հայաստանի համար համագործակցության հնարավորություններ կբացի համաձայնագրի մասնակից մյուս երկրների (Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Օման, Ղազախստան, Բելառուս և այլն) հետ՝ ենթակառուցվածքների զարգացման, միջազգային փոխադրումների, սահմանների հատման ընթացակարգերի պարզեցման և այլ հարցերի առումով։
Շրջանցելով Հայաստանը. ինչպես է Թուրքիան Պաղեստինն օգտագործում առևտրային ուղիների համար