Վլադիվոստոկում ձերբակալվել են ապօրինի միգրացիայի կազմակերպիչներ, որոնք Ռուսաստանում օրինականացրել են գրեթե 11 հազար միգրանտների, հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
«Հանցագործները 2022 թվականից վարել են անօրինական բիզնես՝ այդ ընթացքում ապօրինի ծառայություններ մատուցելով գրեթե 11 հազար միգրանտների և դրա դիմաց ստանալով 25 միլիոն ռուբլի եկամուտ», – գրել է Վոլկը Telegram-ի իր ալիքում:
Միգրացիոն հաշվառման մասին ծանուցումների ձևաթղթերում գրանցմանհասցեների մասին մուտքագրվել են կեղծ տեղեկություններ։ Գրանցմանգործողություններն իրականացվել են հանցագործության կազմակերպիչների IP հասցեից։ Ձերբակալվել ենընկերության ղեկավարն ու նրա երկու գործակիցները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, վերջին շրջանում Ռուսաստանում ապօրինի միգրացիային առնչվող հանցագործության դեպքերն սկսել են կրկնակի շատ բացահայտվել: Գործունեության այս ուղղությունը ստացել է ռազմավարական նշանակություն։