ՈւԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է թուրք ֆուտբոլիստին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. ՈւԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է Մերիհ Դեմիրալին, որը Եվրո-2024-ում Ավստրիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը տոնելիս հենց խաղադաշտում ցուցադրել էր «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության ժեստը, հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք՝ Դեմիրալը նաև X սոցցանցում հրապարակել է իր լուսանկարը, որտեղ ցուցադրել է «Գորշ գայլերի» ժեստը և գրել. «Ինչքան երջանիկ է նա, ով կարող է ասել, որ թուրք է»:
Թուրքիայի և Ավստրիայի հավաքականների միջև խաղը կայացել է հուլիսի 2-ին: Հանդիպումն ավարտվելէ 2:1 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի: