Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը վերաորակավորվել է որպես ահաբեկչություն

Ռոբերտ Ֆիցո
Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի դեմ մահափորձը կատարվել էր կառավարության արտագնա նիստից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հետաքննության ընթացքում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը վերաորակավորվել է ահաբեկչական գործողության: Տեղեկությունը սոցցանցում հայտնել է երկրի գլխավոր դատախազ Մարոշ Ժիլինկան։
Նա նշել է, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակող անձն արդեն տեղեկացվել է գործի վերաորակավորման մասին:
Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին տեսաուղերձում (հունիսի սկզբին) հայտարարել էր, որ իր վրա կրակած մարդու նկատմամբ ատելություն չունի, ինքն էլ հունիս–հուլիսին աստիճանաբար կվերադառնա աշխատանքի։
Հիշեցնենք` մայիսի 15-ին Ֆիցոյի դեմ մահափորձ էր իրականացվել կառավարության արտագնա նիստից հետո Գանդլովա քաղաքում՝ Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա։ Կրակոցները հնչել էին, երբ քաղաքական գործիչը դուրս էր եկել մարդկանց մոտ։ Հարձակվողն արձակել էր հինգ կրակոց, ոստիկանությունը տեղում ձերբակալել էր նրան։
Ֆիցոն մայիսի վերջին հիվանդանոցից տուն է դուրս գրվել հետագա վերականգնման համար։ ՆԳՆ–ի տվյալներով` հարձակվողը ղեկավարվել է քաղաքական դրդապատճառներով՝ համաձայն չի եղել կառավարության գործողություններին, դեմ Է եղել Ուկրաինա ուղարկվող զենքի մատակարարումների դադարեցմանը։