Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մենք չենք կարող պարզապես հայտարարել հրադադարի մասին. Պուտին

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահը նշել է` չի կարելի թույլ տալ, որ Կիևը հրադադարից օգտվի իր դիրքերը բարելավելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Շփման գծում հրադադար հնարավոր չէ իրականացնել մինչև Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովից հետո։
«Հիմա մենք պարզապես չենք կարող վերցնել և հրադադար հայտարարել այն հույսով, որ մյուս կողմը ինչ-որ դրական քայլեր կձեռնարկի», – ասել Է Պուտինը:
Ինչպես նշել է ռուսական պետության ղեկավարը, չի կարելի թույլ տալ, որ Կիևը օգտվի հրադադարից, որպեսզի բարելավի իր դիրքերը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ հակառակորդն օգտվի դրանից, որպեսզի բարելավի իր վիճակը, զինվի, զորահավաքի միջոցով համալրի իր բանակը և պատրաստ լինի զինված հակամարտության շարունակմանը», - նշել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պետք է հասնի նրան, որ հակառակ կողմը համաձայնի այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ընդունելի են ՌԴ-ի համար:
Նա միաժամանակ ընդգծել է, որ ՌԴ-ն երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից։
«Մենք միշտ կողմ ենք եղել բանակցություններին, դուք դա լավ գիտեք, մենք երբեք դրանցից չենք հրաժարվել։ Հարցնն այն է, որ ինձ քիչ հավանական է թվում հակամարտության վերջնական ավարտը միջնորդների օգնությամբ և միայն նրանց միջոցով», – ասել Է Պուտինը։
ՌԴ ղեկավարի տեսանկյունից` հակամարտության լուծումը միջնորդների միջոցով անհնար է, քանի որ նման միջնորդը դժվար թե վերջնական փաստաթուղթը ստորագրելու լիազորություն ունենա:
Պուտինը նաև հայտարարել է, որ ծանոթ չէ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով ավարտելու հնարավոր առաջարկներին:
«Մենք բավական լուրջ ենք վերաբերվում, որ պարոն Թրամփը` որպես նախագահի թեկնածու, հայտարարում է, թե ինքը պատրաստ է և ցանկանում է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։ Ես ծանոթ չեմ նրա հնարավոր առաջարկներին, թե ինչպես է նա պատրաստվում դա անել։ Եվ դա, իհարկե, առանցքային հարց է: Բայց ես կասկած չունեմ, որ նա անկեղծ է ասում դա: Եվ մենք կաջակցենք դրան», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։