Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԶՈւ-ն առավոտյան ժամը 6-ին հարվածել է Դոնեցկի սուպերմարկետին․ տեսանյութ

Հարվածը հասցրել են ամերիկյան HIMARS հրթիռով, շինության կառուցվածքներն այրվել են, ամենուր շինանյութի կտորներ են և մթերքի մնացորդներ։
Sputnik
Ուկրաինայի զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով Դոնեցկի Կիևի շրջանում ամբողջությամբ ոչնչացվել է «Առաջին հանրապետական սուպերմարկետ» ցանցի խանութը: Քաղաքապետ Արտյոմ Կուլամզինը Telegram-ում գրել է, որ հարվածից հետո շենքը հրդեհվել է:
Հրթիռակոծության տակ են հայտնվել նաև մոտակայքում գտնվող հիվանդանոցը, ավտոլվացման կետը, տեխնիկական սպասարկման կայանը։
Ուկրաինական հարվածների հետևանքով ոչնչացվել է Զապորոժիեի ԱԷԿ–ի ռադիացիոն հսկողության կետը
ՀԿՌՀ հրթիռն ընկել է առավոտյան ժամը 05։30-ին, երբ խանութում դեռ ոչ ոք չի եղել, ուստի զոհեր չկան։ Վաճառողուհիներից մեկը` Ելենան, պատմել է, որ խանութը բացվում է առավոտյան ութին և միացված է ազդանշանային համակարգին, այդ պատճառով նույնիսկ պահակ չի եղել։
Հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում հաստատել են, որ հարվածը հասցրել են ամերիկյան HIMARS-ից։ Բեկորները գտել են քանդված սուպերմարկետի տեղում։
Սևաստոպոլում հրթիռային հարձակում է հետ մղվել, կան տուժածներ