Ռուսական «Իսկանդերը» հարված է հասցրել Պոլտավայի օդանավակայանին, ինչի հետևանքով ուկրաինական ՄԻ-24 մարտական ուղղաթիռ է ոչնչացվել:
Հարվածի կադրերը հրապարակել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՌԴ ԶՈւ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հաշվարկով հրթիռային հարված է հասցվել Պոլտավայի օդանավակայանին։ Հարվածի հետևանքով ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի ՄԻ-24 մարտական ուղղաթիռը և ինժեներական ավիացիոն ծառայության ավտոմեքենաները», - հայտնել են ՊՆ-ից։
Հարվածը հասցվել է ռուսական անօդաչու սարքի ճշգրտումից հետո։