ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ Երևանում և Բաքվում հասկանում են Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի սպառնալիքը:
ՌԴ ԱԳՆ Տեղեկատվությանև մամուլի վարչության ղեկավարի տեղակալ Անդրեյ Նաստասինըճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանը «լցնում» են սպառազինությամբ՝ փորձելով վերադասավորել նրա պաշտպանական ոլորտը։ Միաժամանակ, ՆԱՏՕ-ի էմիսարները ուղևորություններ են կատարում նաև Բաքու:
«Դա խորացնում է երկու հանրապետությունների միջև լարվածությունը, չի նպաստում հայ-ադրբեջանականերկխոսությանը, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք է հրահրում», - ասել է նա:
Նա վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումն առ այն, որ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համար համապարփակ հիմք են մնում 2020 և 2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունները: ՌԴ ԱԳՆ-ում համոզված են, որ Հարավային Կովկասում կայունությունը և անվտանգությունը կարող են և պետք է ապահովվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից ՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակներում:
«Տարածաշրջանի յուրահատկությունը հասկանալուց հեռու «բաղադրատոմսերի» պարտադրումը Եվրաատլանտյան դաշինքի կողմից հանգեցնում է Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն և կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն տարածաշրջանի, այլև համաեվրասիական անվտանգության համար։ Ակնկալում ենք, որ Բաքվում և Երևանում դա լավ են հասկանում», - ասել է Նաստասինը։
Նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանին և Ադրբեջանին հրավիրելը գնահատել է, որպես Ռուսաստանի բարեկամներին նրա հետ համագործակցությունից անջատելու փորձ։